ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հավասարապես մեղավոր են և՛ հղիությունն ընդհատող բժիշկը, և՛ մայրը

Հավասարապես մեղավոր են և՛ հղիությունն ընդհատող բժիշկը, և՛ մայրը
31.03.2009 | 00:00

ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ՆՎԱԶՈՒՄ
Ամերիկյան մի բժիշկ, որը հղիության հազարավոր արհեստական ընդհատում էր կատարել, նկարահանել է ուլտրաձայնային ֆիլմ, որտեղ ցույց էր տրվում, թե ինչ է կատարվում մոր արգանդում պտղի հետ` հղիության արհեստական ընդհատման ժամանակ: Հայտնի է, որ ֆիլմի ցուցադրությունից հետո շատ բժիշկներ հրաժարվել են հղիության արհեստական ընդհատում կատարելուց:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ յուրաքանչյուր տարի աշխարհում 70 հազար կին մահանում է հղիության արհեստական ընդհատման հետևանքով առաջացած բարդություններից: Ամեն տարի կատարվում է մինչև 50 մլն հղիության արհեստական ընդհատում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ժողովրդագրական, առողջապահական հարցերի հետազոտությունների տվյալների համաձայն, գյուղական վայրերում պտղի արհեստական հեռացման է դիմում 15-40 տարեկան կանանց 40 տոկոսը, իսկ մայրաքաղաքում՝ 30 տոկոսը: Այստեղ կանայք ավելի շատ են իրազեկված, գիտեն ճիշտ պաշտպանվելու՝ հակաբեղմնավորիչների ճիշտ օգտագործման ձևերը: Հանրապետությունում 2007 թվականին վերարտադրողական տարիքի՝ 15-49 տարեկան 1000 կանանց հաշվով հղիության արհեստական ընդհատման կամ աբորտի է դիմել 12,4 կին, 2006-ին՝ 12,0, 2003-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ 1000 կանանցից աբորտի է դիմել 11,8-ը: 2007 թվականին հղիության արհեստական ընդհատման են դիմել 15-19 տարեկան 1000 կանանցից 0,5-ը, 20-34 տարեկաններից՝ 8,6-ը, իսկ 35 և ավելի տարիքի կանանցից՝ 2,4-ը։ Հիմնականում հղիության արհեստական ընդհատման են դիմում 25-29 տարեկան կանայք, ովքեր իրենց ծնելիության ֆունկցիան ավարտված են համարում:
Կան երկրներ (ԱՄՆ-ի որոշ նահանգներ, մուսուլմանական երկրներ և այլն), որտեղ հղիության արհեստական ընդհատումն արգելվում է համապատասխան օրենքներով: Անգլիայում, օրինակ, մինչ հղիության 18 շաբաթականը պտուղը մարդ չի համարվում: Կան երկրներ, որտեղ անգամ մինչև երեխայի ծնունդը պտուղը մարդ չի համարվում: Ըստ ՀՀ օրենսդրության՝ «յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք»: Հղիության արհեստական ընդհատումը մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն: Օրենսդրությամբ ամրագրված է նաև, որ հղիության արհեստական ընդհատումը մինչև 22 շաբաթականը կարող է կատարվել բժշկական ցուցումների դեպքում` կնոջ համաձայնությամբ: Չնայած աբորտը բժշկության մեջ դիտվում է որպես պարզ վիրաբուժական միջամտություն, սակայն այն բավականին բարդ է անցկացվում։ Շատ կանայք պատկերացում չունեն, որ նույնիսկ բարեհաջող անցկացված աբորտից հետո խնդիրները չեն նվազում. յուրաքանչյուր աբորտի հետևանքներից են ծանր բորբոքային պրոցեսները, որոնք հետագայում քրոնիկական բնույթ կարող են կրել:
Հղիության արհեստական ընդհատմանը դեմ է հանդես գալիս եկեղեցին. վերջինս մշտապես դատապարտել է երևույթը` որակելով այն մարդասպանություն: Ըստ Հայ առաքելական եկեղեցու, պտուղը` բեղմնավորման պահից սկսած, ունի հոգի, այդ պատճառով հղիության արհեստական ընդհատումը համարվում է մարդասպանություն: Դրանում հավասարապես մեղավոր են և՛ հղիությունն ընդհատող բժիշկը, և՛ մայրը:
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4301

Մեկնաբանություններ